Կարմրաքարում ՀՀԿ-ականը հաղթել է ՀԱԿ թեկնծուին
Քաղաքական
Երեկ` սեպտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Այս մասին Լուրեր.com-ը տեղեկացավ ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Առաջադրված թեկնածուների թիվը երկուսն էր. ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արթուր Մաթևոսյանը և ՀԱԿ անդամ, ինքնառաջադրված Իշխան Վահրադյանը:
Ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն, ով հավաքել է 16 կողմ ձայն, իսկ ՀԱԿ ներկայացուցիչը ստացել է 7 կողմ ձայն:
Ընտրողների ընդհանուր թիվը` 35։
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ստորագրությունների` 23։
Անվավեր քվեաթերթիկների թիվը` 0:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող