Այսօր դերասանուհի Մարգո Մուրադյանի ծննդյան օրն է
Գիտություն և Մշակույթ
Դերասանուհի Մարգո Մուրադյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 9-ին, Վրաստանի Ախալցխա քաղաքում:
1934 թվականից տեղափոխվել է Երևանում:
1949թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:
1949 թվականից, Ա. Գուլակյանի հրավերով, խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի:
1956 թ. պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մեդալով: Լավագույն թատերական դերերից են` Դեզդեմոնա` Շեքսպիրի «Օթելլո», Կորդելիա` Շեքսպիրի «Լիր արքա», Անյա` Չեխովի «Բալենու այգին», Շուշանիկ` Շիրվանզադեի «Քաոս», Շուշան` Շիրվանզադեի «Նամուս» և այլն: Նկարահանվել է կինոյում` «Տժվժիկ», «Շրթներկ համար 4», «Կրակը», «Արևիկ», «Արահետ» և այլն: Մասնակցել ռադիո և հեռուստաբեմադրությունների:
1961 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1978 թ.` ժողովրդական արտիստի կոչմանը:
avproduction.am


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)