Օզբիլիսի մասնակցությունը հարցականի տակ է, ավագի թևկապը կկրի Մխիթարյանը. Վարդան Մինասյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Աշխարհի 2014թ. ընտրական փուլի Հայաստան - Դանիա խաղին ընդառաջ հանդիպեց լրագրողներին:
«Մտածում ենք միայն Դանիայի հետ խաղի մասին: Տղաների վերականգնման համար արվում է ամեն ինչ: Օզբիլիսի մասնակցությունը հարցականի տակ է: Բերեզովսկու հետ քիչ առաջ խոսել եմ: Նա արդեն լավ է: Նրան 20 օր է հարկավոր վերականգնման համար: Վաղը ավագի թևկապը կրելու է Հենրիկ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականը Երևանում վատ է խաղացել միայն Մալթայի հետ: Բայց փաստն այն է, որ տանը մենք խաղ չենք հաղթել: Ես ուրիշ բացատրություն ունեմ դրան, բայց դա չեմ ասի, քանի որ շատերը սխալ կհասկանան:
Մարտավարության փոփոխություն կլինի: Հիմնական խաղացողների կորուստներ ունենք, բայց կփորձենք այդ դիրքերը փակել: Պարզապես հիմա ամեն ինչ կախված է Արասի մասնակցությունից: Իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները լիովին ինձ բավարարում են»,-նշեց Մինասյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում