Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

«Ժառանգությունը» ԵԺԿ համաժողովում եւ բրյուսելյան հանդիպումներում

ԱՐԽԻՎ

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Ուկրաինայի «Դեմոկրատական դաշինք» եւ «Բատկեւշչինա», Մոլդովայի «Լիբերալ-դեմոկրատական», Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» եւ Բելառուսի «Միացյալ քաղաքացիական» կուսակցությունների ներկայացուցիչների հետ սեպտեմբերի 2-5-ը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ եւ ԵԺԿ հաստատությունների ղեկավարության եւ պատասխանատուների հետ: Սեպտեմբերի 5-ին եւ 6-ին Սաֆարյանը որպես «Ժառանգության» պատվիրակ մասնակցել է ԵԺԿ քաղաքական վեհաժողովի աշխատանքներին:

Արեւելյան գործընկերությանը վերաբերող օրակարգային հարցի շրջանակներում Վեհաժողովի ղեկավարության խնդրանքով Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանում իրավիճակը եւ «Ժառանգության» գնահատականները: Անդրադառնալով օրեր առաջ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ ՀՀ նախագահի ստորագրած համատեղ հայտարարությանը՝ Սաֆարյանն անընդունելի է համարել Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը, որով մերժվում է մեր երկրի՝ այժմ կամ ապագայում ռազմավարական գործընկեր ընտրելու իրավունքը: «Տարակուսելի է, որ հայտարարության մեջ խոսվում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին, այն դեպքում, երբ Հայաստանը նման որոշում չի կայացրել: Հայտարարությամբ ՀՀ նախագահը Մոսկվայի առջեւ հանձնառություն է ստանձնում երկիրը մերձեցնել Եվրասիական միությանը: Մինչդեռ պետք է հիշեցնեմ, որ 2011թ. փետրվարին, երբ հայաստանյան երեք կուսակցություններ՝ «Ժառանգությունը», ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիր»-ը այս նույն դահլիճում ստացան ԵԺԿ-ի դիտորդական անդամակցություն, վերջինիս հետ հայտարարություն ստորագրեցինք Հայաստանը Եվրոպային, այլ ոչ թե Եվրասիական միությանը մերձեցնելու կապակցութամբ: Դա է Հայաստանի որոշումը, եւ ես Հայաստանից մեր գործընկեր կուսակցությանը հիշեցնում եմ մեր ստանձնած այդ հանձնառության մասին: Անշուշտ, Հայաստանը անվտանգության կենսական խնդիրներով զգայություններ ու այլ առաջնայնություններ ունի, ինչը ենթադրում է ճկունություն Ռուսաստանի ու այլ երկրներ հետ հարաբերություններում, եւ Հայաստանին կարող է տրվել նման հնարավորություն: Սակայն, դա չի կարող նշանակել Հայաստանի անդամակցություն Եվրասիական մաքսային միությանը: Ստեղծված իրավիճակում, ինչպիսին էլ լինեն վարագույրից անդին Հայաստանի հանդեպ ռուսական ճնշման գործոնները, Երեւանը կա'մ պետք է ետ կանգնի Հայաստանը Մաքսային միությանը միացնելու Մոսկվայում տված իր խոստումից եւ ստորագրությունից, ինչը քիչ հավանական եմ համարում, կամ պետք է սահմաններ դնի Եվրասիական միության հետ իր մերձեցման գործում այնպես, որ դա որեւէ կերպ չնշանակի անդամակցություն եւ չխոչընդոտի առաջիկայում ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացմանը: Այս դժվարին մարտահրավերի պայմաններում Հայաստանը եւ ԱլԳ անդամ երկրները առավել քան երբեւէ մեր բոլորի աջակցության, զորակցության կարիքն ունեն: ԵՄ-ը եւ ԵԺԿ անդամ կուսակցությունները պետք է օգնեն մեզ միասին հաղթահարելու այս բարդագույն մարտահրավերը»,- հայտարարել է Սաֆարյանն իր հիմնական ելույթում:

ԵԺԿ քաղաքական վեհաժողովը միաձայն հրատապ բանաձեւ է ընդունել «Արեւելյան գործընկերության երկրների հանդեպ ռուսական ճնշման վերաբերյալ», որում Եվրոպայի ամենամեծ կուսակցական ընտանիքը «դատապարտում է Հայաստանի կառավարության վրա Ռուսաստանի գործադրած ճնշումը եւ ափսոսանք է հայտնում Եվրասիական մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշման կապակցությամբ, որը վտանգում է ԵՄ ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները», ինչպես նաեւ' հատուկ «շեշտում է, որ Եվրասիական մաքսային միությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի, ներառյալ' Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի կնքման հետ»:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված