Նաիրա Զոհրաբյանը՝ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելու մասին
Քաղաքական
Օրեր առաջ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կայացրած որոշման համաձայն` ազատ արձակվեցին Սուրեն Խաչատրյանի տղան և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանն ու Տիգրան Խաչատրյանը:
ՊՆ քննչականը պարզել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար նման որոշումն անակնկալ էր: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրւյցում ասաց ինքը՝ Զոհրաբյանը:
«Որպես քաղաքացի` իհարկե, բազմաթիվ հարցեր ես ունեմ, բայց իրավական փաթեթին ես չեմ տիրապետում, Էլինար Վարդանյանը` Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է զբաղվում այդ խնդրով, և ողջ իրավական փաթեթին տիրապետելուց հետո նոր կարող եմ առավել ամփոփ գնահատական տալ։ Իհարկե, որպես քաղաքացի` ինձ համար, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրի համար, շատ անակնկալ որոշում էր»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող