Երբ մերսողը փրկում է իր թիմին գոլից (տեսանյութ)
Սպորտ
Բրազիլիայի D սերիայում հանդես եկող «Ապարեսիդենսե» ակումբի մերսողն իր թիմին դուրս է բերել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ՝ երկու անգամ թիմին փրկելով վերահաս գոլից:
«Տուպի» - «Ապարեսիդենսե» հանդիպման վերջին րոպեներին, մոտենալով դարպասին, 2 անգամ կանխել է մրցակցի ֆուտբոլիստների հարվածը, ինչից հետո արագ փախել է մրցակցի բարկացած ֆուտբոլիստներից:
Հանդիպումն ավարտվել է 2:2 (առաջին խաղը՝ 1:1) հաշվով.
«Ես չեմ զղջում արարքիս համար, քանի որ նման բան համարձակվեցի անել` ելնելով ակումբի նկատմամբ սիրուց»,-բրազիլական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է մերսողը՝ Ռոմիլդո Ֆոնսեկա դա Սիլվան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում