006 ՈՈ 01 պետհամարինիշի ավտոմեքենայով «հերթապահել են» Իրինա Ղափլանյանի տան մոտ
Հայաստան
Այսօր առավոտյան Նախախորհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանի' «Բլուր» կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք «հերթապահել են» Տոյոտա Կարոլա մակնիշի սև գույնի 006 ՈՈ 01 պետհամարինիշի ավտոմեքենայով:
Ժամը 08:35 րոպեին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, նշված ավտոմեքենան սկսել է հետապնդել նրան: Հետապնդումը չի դադարեցվել անգամ այն ժամանակ, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը ակնհայտ նշաններ է ցույց տվել, որ ինքը նկատել է իրեն հետևող մեքենան: Հետապնդումը տևել է շուրջ 15 րոպե և դադարեցվել է, երբ Ի. Ղափլանյանի ամուսնու ավտոմեքենան հասել է Բաղրամյան պողոտա:
Նախախորհրդարանի քարտուղարություն


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից