Ամեն ինչ հնարավոր է. Գալուստ Սահակյանը` Սուրիկ Խաչատրյանի` կրկին մարզպետ նշանակվելու մասին
Քաղաքական
«Իրենք քննում են, իրենք էլ որոշում են: Դա լիազոր մարմնի գործն է, և իրենք են որոշում»։ Այսպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՊՆ քննչական ծառայության կայացրած որոշմանը:
Դիտարկմանը, թե` ստացվում է` Սուրիկ Խաչատրյանը անիմա՞ստ զրկվեց զբաղեցրած պաշտոնից և արդյոք նրա ցանկության դեպքում հնարավո՞ր է` նա նորից վերանշանակվի այդ պաշտոնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց.
«Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ և մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք և պիտի այդ ամեն ինչը քննության առնենք. մենք բոլորս մարդիկ ենք՝ մեր թերություններով»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող