Յուրա Մովսիսյանը միացավ «Սպարտակին»
Սպորտ
Այսօր Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները սկսել են նախապատրաստվել Ռուսաստանի առաջնության շրջանակներում «Վոլգայի» հետ կայանալիք խաղին։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Յուրա Մովսիսյանը վաղաժամ միացել է ակումբին։ Բանը նրանում է, որ հայ հարձակվողը բաց է թողնելու Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպումը` որակազրկման պատճառով։
Հիշեցնենք, որ Չեխիայի հետ խաղում Մովսիսյանը ստացավ իր երկրորդ դեղին քարտը, ինչի պատճառով բաց կթողնի հավաքականի հերթական հանդիպումը։
Մովսիսյանը չեխերի հետ խաղում հաղթական գոլային փոխանցում կատարեց։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում