Հայ մարզիկները երկու ոսկի նվաճեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերում
Սպորտ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում սեպտեմբերի 7-ին մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերին Հայաստանի մարզիկներն արձանագրել են առաջին նվաճումները:
Խաղերի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 8-ին, ազատ ոճի ըմբիշներ Հայաստանի բազմակի չեմպիոն Օհան Գիքինյանն ու ՀՀ առաջնությունների հաղթող Նարեկ Սիրունյանը, պարտության մատնելով մրցակիցներին, նվաճեցին ոսկե մեդալներ` համապատասխանաբար` 55 և 66 կգ քաշային կարգերում:
Այսպիսով` եզրափակիչ փուլում պարտության մատնելով կանադացուն՝ Օհան Գիքինյանն իր՝ Եվրոպայի պատանիների չեմպիոնի, Աշխարհի երիտասարդության առաջնության երկրորդ մրցանակակրի տիտղոսներին ավելացրեց Ֆրանկոֆոնիայի ոսկե մեդալը:
Այսօր առավոտյան մրցապայքարի է դուրս եկել Հայաստանի հավաքականից 96 կգ քաշային ըմբշամարտիկ Վիկտոր Կազաշվիլին. տեղեկացնում է msy.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում