Հոսով եմ, որ վիրահատության կարիք չի զգացվի. Բերեզովսկի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ИТАР-ТАСС-ի հետ զրույցում ադրադարձել է Չեխիա-Հայաստան հանդիպմանը ստացած վնասվածքին:
«Ես ժամանել եմ Մոսկվա: Մոտակա ժամանակներս «Դինամոյի» բժիշկները կորոշեն վերականգնմանս ժամկետները: Հուսով եմ, որ վիրահատության կարիք չի զգացվի, և ես, որքան հնարավոր է, արագ կմիանամ թիմիս»,- նշել է Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ 39- ամյա դարպասապահը վնասվածք է ստացել աշխարհի 2014 թ.-ի ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ, որը ավարտվել է Հայաստանի ընտրանու հաղթանակով` 2:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում