Լիտվիայի նախագահը Հայաստանին ցտեսություն է ասել
Հայկական Մամուլ
Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկեւիչուսին:
ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ նախարարներն անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը եւ այդ համատեքստում հանգամանալից քննարկել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը:
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունըՙ շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը, որքանով որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի, եւ որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:
Նախարարները համակարծիք են եղել, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններըՙ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած արդյունքների վրա:
Վերջին միտքը քիչ տարօրինակ է հնչում այն համատեքստում, ինչ դեռեւս նախորդ շաբաթավերջին հայտարարեց ԵՄ-ում նախագահող այս նույն երկրի` Լիտվայի նախագահը, որն իր ելույթում արդեն իսկ Հայաստանը դուրս թողեց Վիլնյուսում Ասոցիացման համաձայնագրի հետ որեւէ քայլ անողների ցուցակից:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը