Ազատամարտիկները հանդիպելու են Արտեմ Ասատրյանի հետ
Հայկական Մամուլ
Այսօր իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման համար պայքարող ազատամարտիկները հանդիպելու են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ, իսկ վաղը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի անդամների հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանից: Ուշագրավ է, որ դեռեւս մեկուկես ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ազատամարտիկներից երկրորդ անգամ ժամանակ էր խնդրել՝ ուսումնասիրելու իրենց կողմից բարձրացված խնդիրները, որից հետո պետք է հանդիպեր եւ կոնկրետ լուծումներ առաջարկեր: Եվ այսօր լրանում է վարչապետի խնդրած ժամկետը, բայց, չգիտես ինչու, ազատամարտիկների հետ այսօր հանդիպելու է սոցապնախարար Արտեմ Ասատրյանը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը