ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի շուրջ կրքերը չեն դադարում
Հայկական Մամուլ
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի շուրջ կրքերը չեն դադարում: Ըստ «Հրապարակ»-ի իշխանական աղբյուրների` Աղվան Հովսեփյանի և մյուս թեկնածուների նշանակման հարաբերակցությունը 60/40 է` հօգուտ Աղվան Հովսեփյանի:
Վերջինիս լոտերը բարձրացել են Հայաստանի Մաքսային միությանն սպասվելիք անդամակցության և ՌԴ դատախազ Չայկայի հետ մտերմության շնորհիվ: Թեկնածուների թվում Գևորգ Կոստանյանի անվան կողքին նշվում է նաև ԴԱՀԿ ղեկավար, Մաքսայինի չկայացած պետ Միհրան Պողոսյանի անունը, այնուհանդերձ, վերջինիս լոտերը «ռեսպոդենտները» բարձր չեն գնահատում:
«Չնայած, Սերժ Սարգսյանն է` նշանակեց-նշանակեց. նա իր սիրելիներին աչքաթող չի անում»,- նկատում են «ռեսպոդենտները»' մատնանշելով Լիսկայի, Չոռնիի, Հովիկ Աբրահամյանի հետ կապված որոշումները:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը