Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Գաղջ և վախի մթնոլորտ

ԱՐԽԻՎ

Քրեաօլիգարխներին մեր երկրում ոմանք սիրում են, ոմանք՝ պաշտում, ոմանք՝ շողոքորթում, ոմանք՝ հովանավորում կամ նրանց կողմից հովանավորվում, սակայն ամենամեծ թիվը կազմում են նրանցից վախեցողները, ինչը ավելի է հզորացնում նրանց:

Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի ստեղծած վախի մթնոլորտը նորություն չէ, և ամեն անգամ ապացուցվում է: Նույնիսկ այս խայտառակ դատավարությունը, նրա որդուն և թիկնազորի պետին ազատ արձակելը Սյունիքի բնակիչների կողմից գնահատականների չարժանացավ: Պարզապես վախենում են խոսել: Բայց վախը միայն սովորական քաղաքացիների շրջանում չէ: Վախենում են նաև պետական այրերը, պաշտոնյաները, ԱԺ պատգամավորները:

Երեկվա ընթացքում մի քանի պատգամավորների և գործիչների պատասխանները տարբեր լրատվամիջոցների կողմից դեպքի առնչությամբ տրված հարցերին ամբողջացնում են պատկերը. երկրում ոչ միայն գաղջ, այլև վախի մթնոլորտ է: ՀՀԿ-ականների դեպքում դա գոնե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ՝ ատամներով պահում են իրենց կուսակցին, նաև միգուցե վախենում են նրա դեմ մի բան խոսել՝ քաջ գիտակցելով, որ ոչ միայն քրեաօլիգարխ է, այլ նաև Սերժ Սարգսյանի «հովանավորյալը», քանի որ վերջինիս լուրջ ծառայություններ ունի մատուցած: Էդվարդ Շարմազանովը, ում մոտ նույնիսկ երբեմն արդարության հանդեպ հակումներ են ի հայտ գալիս (օրինակ` Մհեր Սեդրակյանի փոխարեն լրագրողից ներողություն խնդրելը), այս անգամ կրկին հավատարիմ մնալով ՀՀԿ-ական սկզբունքներին՝ խուսափել է որևէ գնահատական տալուց՝ թողնելով այդ առաքելությունը դատական ատյաններին: Իսկ տվյալ դեպքում և էլի շատ դեպքերում դատական ատյանների գնահատականի՝ արդարության և արդարադատության հետ ունեցած ընդհանրության մասին նույնիսկ խոսելը ծիծաղելի է: Ինչպես ամեն անգամ, այս անգամ նույնպես իր հեղինակավոր խոսքն է ասել Գալուստ Գրիգորիչը, և կրկին իր հեղինակավոր խոսքում ոչինչ չի ասել՝ չհաշված ենթատեքստով փոխանցած մեսիջը, որին նյութի վերջում կանդրադառնամ:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ընդամենը անակնկալի է եկել նման որոշումից, սակայն կրկին խուսափել է գնահատականներ տալուց: Փաստորեն, «լիսկայասարսափը» ԲՀԿ-ականների դուռն է՞լ է թակել:

Առավել զավեշտալի էր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Հայրապետյանի պատասխանը, ով կրկին հրաժարվել է հարցի շուրջ մեկնաբանություններ տալուց: Լիսկայի սանձարձակությունների դեմ պայքարող կուսակցության ներկայացուցիչն ումի՞ց է վախենում: Իսկապես որ հզոր է Լիսկան:

Եվ կրկին վերադառնամ Գալուստ Գրիգորիչին և նրա փոխանցած մեսիջին: «Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ և մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք և պիտի այդ ամեն ինչը քննության առնենք. մենք բոլորս մարդիկ ենք՝ մեր թերություններով»: Այսինքն, ամեն ինչ նորմալ է, դե մարդ ենք էլի, մարդ էլ կսպանենք, ստացվում է, հո բոլորը չե՞ն նստելու դրա համար, այն էլ Սուրիկ Խաչատրյանի նման «արժանավոր նժդեհականը»: Գաղնտիք չէ, որ Գալուստ Գրիգորիչը հաճախ փոխանցում է հենց Սերժ Սարգսյանի մեսիջները: Չի բացառվում, որ այս անգամ էլ նրա անհոդաբաշխ մտքերի ենթատեքստում թաքնված է իշխանությունների կողմից փոխանցվող գույժը՝ Լիսկայի հնարավոր վերադարձի կամ երկրորդ գալստյան մասին: Եվ այստեղ, բնականաբար, նրանք հաշվի չեն առնի այն հանգամանքը, որ Լիսկայի գալուստը մեզ ցանկալի չէ, քանի որ գալուստներից արդեն իսկ կուշտ ենք, Գրիգորիչն էլ մեզ լրիվ հերիք է:

Կարեն Վարդանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված