Խաղալու ենք միայն հաղթանակի համար. Արթուր Եդիգարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանն այսօր կայանալիք Հայաստան - Դանիա ընտրական խաղից առաջ նշել է, որ մեր ընտրանուն չեն վախեցնում կադրային խնդիրները:
Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական այս խաղը բաց կթողնեն Ռոբերտ Արզումանյանը, Յուրա Մովսիսյանը և Ռոման Բերեզովսկին:
«Առաջին անգամ չէ, որ կադրային խնդրի ենք հանդիպում: Սակայն մենք նպատակ ունենք, և ուժ չենք խնայի դրան հասնելու համար: Խաղալու ենք միայն հաղթանակի համար: Միայն նման արդյունքը կպահպանի խմբում երկրորդ տեղ գրավելու հնարավորությունը»,- Եդիգարյանի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին «Հրազդան» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում