Նալբանդյանը ԱԺ-ում է, Սերժ Սարգսյանը՝ ոչ
Քաղաքական
ԱԺ-ում դռնփակ նիստ է հրավիրվել: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` խորհրդարանում է գտնվում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաեւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:
Քննարկման առանցքում Մաքսային միությանը անդամակցելու Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած հայտարարությունն է, ասել է Ժառանգություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Ինչպես հայտնի է, երեկ հարց բարձրացվեց, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գա խորհրդարան եւ պարզաբանումներ ներկայացնի: Հարցը կապված է Մաքսային միությանը անդամակցելու որոշմանը»,- ասել է Ռուբեն Հակոբյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը եւս գա խորհրդարան, քանի որ պատգամավորների կողմից առաջարկ եղավ նրան եւս հրավիրել ԱԺ: Այս առնչությամբ Ժառանգություն խմբակցության ղեկավարը նշել է, որ ինքը տեղյակ է միայն քննարկվող հարցերի շրջանակից:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող