Բերման է ենթարկվել 7 ակտիվիստ
Հասարակություն
Այսօր Երևանի քաղաքապետարանի առջև կազմակերպված բողոքի ակցիայի արդյունքում բերման է ենթարկվել 7 քաղաքացի, այդ թվում` նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը, Սուրեն Սահակյանը, ինչպես նաև Ռուզաննա Գրիգորյանը, Կառեն Հարությունյանը, Սոնյա Մսրյանը, Գոհար Սարոյանը:
Ակտիվիսները փորձել են մտնել քաղաքապետարան և մասնակցել ավագանու նիստին՝ պահանջելով անտարբեր չգտնվել հանրության շահերի նկատմամբ:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստները, ովքեր պահանջում էին տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը, մտածում էին, որ այսօր կբավարարվի իրենց պահանջը, սակայն այժմ նրանց տանում են Կենտրոնի ոստիկանական բաժանմունք:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող