Մոուրինուն ցանկանում է Չեխին փոխարինել Վալդեսով (տեսանյութ)
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է իր թիմում տեսնել կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսին:
Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, պորտուգալացի մասնագետն արդեն խոսել է դարպասապահի հետ և ստացել նախնական համաձայնություն: Ինչ վերաբերում է լոնդցոնցիների դարպասապահին՝ Պետեր Չեխին, ապա վերջինս նույնպես ցանկանում է լքել «Չելսին»: Դարպասապահին ձեռքբերելու ամենահավանական թեկնածուն հենց կատալոնյան թիմն է:
Վալդեսը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2002-ից: Այս ընթացքում նա մասնակցել է 499 խաղի և բաց է թողել 409 գոլ:
Չեխը «Չելսիում» է 2004-ից և իր մասնակցած 294 խաղում բաց է թողել 217 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում