Էդ. Նալբանդյանը որևէ հարցի պատասխան չտվեց, ինչից կարելի է անել 2 եզրակացություն. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովում հրավիրվել էր դռնփակ նիստ, որին մասնակցում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինիս հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ կապված էր Մաքսային միությանը անդամակցելու Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած հայտարարությանը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` Էդվարդ Նալբանդյանը չունի հնչեցված հարցերի պատասխանները:
«ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ տեղի ունեցավ փակ հանդիպում, և ինձ համար` որպես պատգամավորի, հանդիպումը կարևոր էր` հասկանալու, թե ինչ է իրագործում ՀՀ գործող իշխանությունը, որից հետո հնարավոր կլիներ ճշտել սեփական դիրքորոշումը` ավելի մանրամասն տեղեկատվություն ունենալով տեղի ունեցողի կապակցությամբ: Ցավոք, պետք է արձանագրենք, որ Էդվարդ Նալբանդյանը որևէ հարցի պատասխան չտվեց, ինչից կարելի է անել երկու եզրակացություն` կամ տեղի ունեցողի մասին տեղեկատվությունն այնքան անբարենպաստ է, որ իշխանությունը չի կարող ներկայացնել, կամ էլ իշխանությունն ինքն ուղղակի տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այս գործընթացի մեջ: Ուստի` ես, արձանագրելով այս փաստը, արտահայտում եմ իմ հիասթափությունը հանդիպման կապակցությամբ և արձանագրում, որ երեկ բարձրացված հարցերը շարունակում են մնալ օրակարգում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող