Գլխավոր հարցի պատասխանը ես չստացա. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովում հրավիրվել էր դռնփակ նիստ, որին մասնակցում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինիս հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ կապված էր Մաքսային միությանը անդամակցելու Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած հայտարարությանը:
Ինչպես ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար կարևոր հարցերի պատասխանները չտրվեցին խորհրդակցության ժամանակ:
«Գլխավոր հարցի պատասխանը, թե ինչ է շահելու Հայաստանը, ես չստացա»,-ասաց Զոհրաբյանը:
Վերջինիս խոսքերով՝ ԱԳ նախարարն ինքը պատրաստակամություն է հայտնել առաջիկա օրերին ևս ցանկացած ֆորմատով, ցանկացած հանձնաժողովում կրկին անդրադառնալ այս հարցրեին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող