Jaguar-ը կստեղծի 1700 նոր աշխատատեղ Անգլիայի իր գործարանում
Այլ
Jaguar Land Rover ավտոմոբիլաշինարարական ընկերությունը պլանավորում է ստեղծել 1700 աշխատատեղ Սոլիխալլե քաղաքում՝ Բիրմինգեմի մոտակայքում: Այդ քայլը կդառնա ներդրումային ծրագրի (£1,5 մլրդ) մի մասը, որն ուղղված է ավտոմոբիլաշինարարական ընկերության արտադրանքի լայնացմանը. հայտնում է BBC-ն:
Ընկերությունն օգտագործելու է այդ ներդրումները նոր համակարգի նախագծման համար՝ ալյումինից ավտոմոբիլների ապագա մոդելների շասսի պատրաստման համար: Առաջին այդպիսի մեքենա կդառնա միջին չափի նոր սպորտային սեղանը, որի արտադրանքը նախատեսվում է 2015-ին:
Ավտոմոբիլաշինարարներն ավելի հաճախ են սկսել օգտագործել ալյումինը մեքենաներում, քանի որ նրա թեթև քաշը նպաստում է վառելիքի տնտեսմանը:
Սոլիխալլեի գործարանում նոր 1700 աշխատատեղերի բացմամբ` Մեծ Բրիտանիայում ընկերության կողմից վերջին 3 տարվա ընթացքում ստեղծված աշխատատեղերի ընդհանուր թիվը կհասնի 11 հազարի:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող