Էդ. Նալբանդյան. Եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ուրեմն կարծում է` պատասախան չկա
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովում հրավիրվել էր դռնփակ նիստ, որին մասնակցում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինիս հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ կապված էր Մաքսային միությանը անդամակցելու Սերժ Սարգսյանի' Մոսկվայում արած հայտարարությանը:
Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցչիների համար կարևոր հարցերի պատասխանները հանդիպման ժամանակ չեն հնչել:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով ընդդիմադիրների կողմից հնչեցված նման տեղակետները, ասաց.
«Գիտե՞ք ինչ, եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատախանը, ուրեմն կարծում է, որ պատասախան չկա:
Պատասխանները բոլոր հնչացրած հարցերին ես տվել եմ, եթե որևէ մեկը դա ըմբռնում է, որ ինքն այլ կարծիքի է, և չի բավարարում իրեն այդ պատասխանը, ուրեմն` դա արդեն անձնական կարծիք է:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող