Օրվա շախմատային լրահոս
Սպորտ
Գաբրիել Սարգսյանը Իսպանիայի առաջնությունում
Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը «Մեջիք Էքստրեմադուրա»՚ ակումբի կազմում մասնակցում է Իսպանիայի թիմային առաջնությանը: Առաջին երկու տուրում Սարգսյանը հանդիպեց կուբացի գրոմայստերների հետ: Հայ գրոսմայստերը նախ սեւերով ոչ-ոքի խաղաց Լազարո Բրուզոնի հետ, իսկ ապա պարտության մատնեց Լենիեր Դոմինգես Պերեսին: Երրորդ տուրում Սարգսյանի մրցակիցն է ֆրանսիացի գրոսմայստեր Էթիեն Բաքրոն:
Տաթեւ Աբրահամյանի հաջողությունը
Կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ-ի Գրինսբորո քաղաքում ավարտված օփենում լրացրեց տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:
Հայ շախմատիստները աշխարհի Մ20 առաջնությունում
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը կմասնակցեն սեպտեմբերի 13-ին Թուրքիայի Խոջաելի քաղաքում սկսվող աշխարհի Մ20 պատանիների եւ աղջիկների առաջնությանը. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում