Հայաստանը հերթական ոսկին նվաճեց
Սպորտ
Հայաստանի մարզիկների հաղթարշավը շարունակվում է ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերում: Երեկ հերթական ոսկե մեդալը մեր թիմին բերեց 96 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Վիկտոր Կազիշվիլին:
Երկօրյա մարտում ակնհայտ առավելություններով մրցակիցներից առաջ անցած մեր ըմբիշը եզրափակիչ փուլում ուժերը չափեց կանադացի մարզիկի հետ, ինչն էլ ավարտեց փայլուն հաղթանակով:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս` օգոստոսի 17-ին, Սոֆիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդության առաջնության մեկնարկային օրը Կազիշվիլին, նախորդող բոլոր մարտերը ավարտելով ժամանակից շուտ, բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի երրորդ օրն սկսում են արդեն իսկ երեք բարձր նվաճումներով. մեր ոսկե մեդալակիրներն են ազատ ոճի ըմբիշներ` Օհան Գիքինյանը (55 կգ), Նարեկ Սիրունյանը (66 կգ), և Վիկտոր Կազիշվիլին (96 կգ). տեղեկացնում է msy.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում