Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեով Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. Mehr Թուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցել Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթությունները Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Եվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվել Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրում Ռուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումը Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով 

Մայր Աթոռում բացվեց «Ռուբեն Սևակ» թանգարանը

Հասարակություն

Սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացման արարողությունը:

Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանում, որ հիմնանորոգվել է ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ, ցուցադրվելու են Մայր Աթոռին նրա կողմից նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաև` նշանավոր նահատակ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր գործեր:

Թանգարանի բացման արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության և մշակույթի գործիչներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարերար Հովհաննես Չիլինգիրյանի կողմից թանգարանի մուտքի ժապավենը կտրելուց հետո ներկաները մուտք գործեցին նորակառույց թանգարան, որտեղ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց օրհնության արարողություն:

Օրհնության կարգի ավարտին բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, ով ներկայացրեց թանգարանում ցուցադրվող արժեքավոր հավաքածուն, որ ներշնչման կարևոր աղբյուր պիտի դառնա համայն հայության համար: Այնուհետև երախտագիտության խոսք ասաց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր տիար Ռուբեն Միրզախանյանը: Վերջինս Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացման համար շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին և տիար Հովհաննես Չիլինգիրյանին` նշելով, որ այն մշակութային կարևոր կենտրոններից մեկը կդառնա հայոց կյանքում:

Իր սրտի խոսքն ասաց նաև թանգարանի բարերար տիար Հովհաննես Չիլինգիրյանը: «Այսօր մենք հրաշքի ենք ականատես լինում, որովհետև այս սուրբ հողի վրա վերակենդանացավ ու անմահացավ 1915 թ. Մեծ եղեռնի նահատակ, մեծանուն բանաստեղծ Ռուբեն Սևակի հիշատակը», - նշեց Ռ. Սևակի եղբորորդին` իր ուրախությունը հայտնելով Վեհափառ Հայրապետին թանգարանի ծրագիրը կյանքի կոչելու առիթով: Տիար Հովհաննես Չիլինգիրյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաև Ռուբեն Սևակի դուստր Շամիրամ Սևակի երախտագիտությունը և ջերմ շնորհավորանքները:

Արարողության ավարտին ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Այս թանգարանի հիմնումը հարգանքի տուրք և խոնարհում է ինչպես Ռուբեն Սևակին, այնպես և Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, Կոմիտասին, մեր մյուս մեծերին, մեկ և կես միլիոն մեր անմեղ զոհերին, ովքեր չուրացան իրենց հավատքն ու հայրենիքը և ընդունեցին նահատակության պսակը: Նրանք նահատակվեցին իրենց սրտում վառ պահելով տեսիլքը, որ ապրելու և հարատևելու է հայ ժողովուրդը: Թանգարանը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչմանը և ունի առանձնահատուկ նշանակություն: Այն այցելուների միջոցով վերածվելու է ղողանջող անլռելի զանգակատան, որի ձայնը լսելի պիտի լինի աշխարհում` նպաստելով Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին:

Թանգարանը դառնում է անցյալի, ներկայի և գալիքի մեջ անմահության ձայն, մահվանից վերածնվելու, նորից հառնելու և կյանքով հաղթելու ուղի: Այսօր մենք ոճրագործությանը պատասխանում ենք մեր ժողովրդի ազնիվ զավակի ու նահատակի հիշատակը հավերժացնելով, կործանմանը պատասխանում ենք կառուցումով, ավերմանը` վերաշինությամբ, մահվանը` կյանքով: Չարին բարիով պատասխանելու քրիստոնեական այս ոգին դարձել է մեր ժողովրդի նկարագիրն ու էությունը, որը միշտ զորացնելու է մեզ` ապրելու և արարելու: Ինչպես մեր նահատակ մեծ բանաստեղծ Ռուբեն Սևակն է ասել` «...ո´վ որ Կեանքին հաւատքն ունի` երկինքեն բռնուելիք չուան մ’ունի: Ո°վ որ Յաղթութեան յոյսն ու Երջանկութեան սէրն ունի` ան իր ուսերուն վրայ երկու թեւեր ունի ...»», - ասաց Նորին Սրբությունը:

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատանք հայտնեց մեծարգո տիար Չիլինգիրյանին` սիրահոժար հանձնառության, նախանձախնդիր ոգու և ազնիվ բարերարության համար: «…Իրականացավ տարիների Ձեր երազը, մեծարգո բարերար, ազգիս սրբություն սրբոց Սուրբ Էջմիածնում, Ղազարապատի պատմական կառույցում հաստատվեց Ռուբեն Սևակի թանգարանը, որը Վազգեն Կաթողիկոսի կողմից կառուցված Հայոց Ցեղասպանության հուշարձանի հետ, իբրև խնկարկում` լուսավոր է պահելու Եղեռնի նահատակների հիշատակը, մեր արդար դատը պաշտպանելու ոգին և մեր ժողովրդի անմահության խորհուրդը», - նշեց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց նաև թանգարանի բացման աշխատանքներում իրենց ներդրումն ունեցած բոլոր անձերին, ապա աղոթքով բարի և արդյունավոր ընթացք մաղթեց թանգարանի առաքելությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԷնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետել
Ամենադիտված