Մեսսիի մոտ աուտիզմի թեթև ձև է նկատվում. Ռոմարիո
Սպորտ
Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոմարիոն հայտարարել է, որ կատալոնյան թիմի առաջատար Լիոնել Մեսսիի մոտ նկատվում է Ասբերգերի սինդրոմ:
«Դա աուտիզմի թեթև դրսևորում է, որը թույլ է տալիս կենտրոնանալ ավելի լավ, քան ուրիշները: Նյուտոնի և Էյնշտեյնի մոտ նույնպես նկատվում էր աուտիզմի որոշակի աստիճան: Հուսով եմ` ինչպես նրանք, Մեսսին նույնպես օրեցօր կաճի և կշարունակի գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել»,- Ռոմարիոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում