Պատգամավորները դժգոհ են
Քաղաքական
ԱԺ պատգամավորները դժգոհ են, որ այսօրվա՝ ԱԺ-ում կայացած դռնփակ նիստի ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իրենց կողմից հնչեցված հարցերը փաստացի թողել է անպատասխան, այսինքն՝ առերես ինչ-որ պատասխաններ տվել է, սակայն դրանք իրենց մեջ պատասխան չեն պարունակել: Բավականին տարօրինակ կլիներ, եթե հանկարծ Էդվարդ Նալբանդյանի պատասխաններն իրենց մեջ ինչ-որ բան պարունակեին, քանի որ Նալբանդյանն, ինչպես միշտ, խոսել է սովորական հայաստանյան իշխանական պաշտոնյայի ոճով: Սա պետք է քաջ գիտակցեր Նիկոլ Փաշինյանը և նիստի արդյունքներից չզարմանար, քանի որ այլ բան ակնկալելն իմաստ էլ չունի:
Եթե Փաշինյանի համար նիստի արդյունքները հասկանալի պատճառով գոհացուցիչ չէին, հարցերի պատասխանն էլ՝ չտրված, ապա Էդ. Նալբանդյանի հետ արդեն համագործակցող՝ ՀՅԴ-ականների համար պատասխանները մասնակի էին, ինչպես նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Կարծես թե հակասությունները մեղմանում են, առաջվա պես արդեն Նալբանդյանի հրաժարականը չեն պահանջում, պատասխաններից էլ՝ նույնիսկ մասնակի բավարարվում են, չնայած Նալբանդյանի կողմից՝ հարցին նույնիսկ մասնակի բավարող պատասխան տալն անհավատալի կլինի, քանի որ նրա մոտ միայն լավ է ստացվում աֆրիկյան երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և անիմաստ այցելությունների վրա բյուջետային միջոցների վատնումը:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող