Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը «Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) 

Այս գործընթացը հակասահմանադրական քայլ է. Քոքոբելյան

Քաղաքական

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հանդես է եկել ՀՀ-ի Մաքսային միությանն անդամագրվելու իշխանությունների արտահայտած մտադրության վերաբերյալ հայտարարությամբ:

Վերջին օրերին Հայաստանում հիմնական քննարկվող հարցը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունն է, համաձայն որի ՀՀ–ն մտադրված է անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր դատապարտող հայտարարությամբ արդեն իսկ հանդես է եկել: Ոզում եմ ընդգծել, որ բոլոր նրանք, ովքեր առաջնային են համարում Հայաստանի Հանրապետության շահն ու հետագա զարգացման կարևորությունը, պետք է հստակ գիտակցեն, որ ՀՀ իշխանությունների նման քայլը, միգուցե պարտադրված, բայց վտանգում և հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության անպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն և ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։

Մենք այս գործընթացը գնահատում ենք իբրև հակասահմանադրական քայլ, քանզի եթե մանրամասնորեն ծանոթանանք Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին և դրա գործունեությունն ապահովող հիմնական մարմիններին տրված լիազորություններին, ապա մեր այս պնդումը առավել ակնհայտ կդառնա: Մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության և Մաքսային միության կարևորագույն մարմիններից մեկը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է՝ միասնական, մշտական գործող կարգավորող մարմին: Այս հանձնաժողովն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ, այն անդամ պետություններից որևէ մեկի կառավարությանը չի ենթարկվում և այս հանձնաժողովի որոշումները կատարման համար պարտադիր են անդամ պետությունների տարածքում: Այս հանձնաժողովը կարգավորում է մաքսատուրքերի չափը, իրականացնում է մաքսային վարչարարություն և տեխնիկական կարգավորումներ: Սահմանում է անդամ պետությունների առևտրային կարգը երրորդ պետությունների հետ:

Իր ադեցությունն ունի անդամ պետությունների էներգետիկ, մակրոտնտեսական, արժութային քաղաքականության մշակման վրա: Կարգավորող դերակատարություն ունի նաև անդամ պետությունների ֆինանսական շուկայում՝ մասնավորապես բանկային, ապահովագրական, արժույթի և արժեթղթերի ոլորտում:

Կարծում ենք, այս ամենից հետո ակնհայտ է դառնում, թե ինչպես է Մաքսային՝ հետագայում էլ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու պարագայում սահմանափակվելու ՀՀ ինքնիշխանությունը, մեր պետությունը դնելով ուղղակիորեն կախվածության մեջ մեկ այլ երկրից, հետևաբար հակասելով նաև ՀՀ մայր օրենքին՝ Սահմանադրությանը:

Ուզում եմ փաստել, որ ՀՀ Սահմանադրությունը վերպետական որևէ մարմնի գոյություն ՀՀ-ի նկատմամբ չի նախատեսում, ընդհակառակը՝ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114–րդ հոդվածի համաձայն' «Սահմանադրության 1–ին, 2–րդ և 114–րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։

Եւ վերջում՝ երբ խոսք է գնում Ռուսաստանի հետ դաշնակցային գործընկերության պարտականությունների իրականացման մասին, ինչպես նաև շահարկվում է ՀՀ և ԼՂՀ անվտնագության հարցը, ապա ինչո՞ւ ենք մենք շրջանցում տակավին վերջերս մեր ռազմավարական գործընկերոջ կողմից այդ պարտականությունների խախտման աղմկահարույց դեպքը: Խոսքը ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի կողմից մոտ 4 մլրդ դոլարի հարձակողական նշանակության սպառազինության վաճառքն է Ադբեջանին: պարզ է, որ այդ զենքը ուղղված է Լեռնային Ղարաբաղի և ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի դեմ: Մինչդեռ, 1997թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները' խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար: Ցավով եմ արձանագրում, որ այս հարցը պետական մակարդակով արձագանք չգտավ:

Այս օրինակն էլ բավական է, հասկանալու համար, որ ավելի մեծ հարված ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, քան Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերի թուլացումն է, հնարավոր չէ պատկերացնել:

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամենամեծ երաշխիքը կենսունակ և զարգացող պետություն ունենալն է։


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում քննարկվում են թվային տվյալների պաշտպանության նոր կանոններ Կանադայում ուժեղացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՀամաշխարհային ֆինանսական շուկաները սպասում են կարևոր տնտեսական ցուցանիշների հրապարակմանըԽոշոր կողոպուտ է տեղի ունեցել Երևանում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունըԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունըX-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ումՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է ՍեուտաԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների՝ հրադադարի պայմանով․ NYP Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից BFMTV. Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցումՍուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչԱրեգնազ Մանուկյանի կալանքի բողոքը 2 շաբաթ է՝ չի մակագրվում դատավորի. Փաստաբան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության ՈւկրաինայումԼուկաշենկոյին կովի բրոնզե արձան են նվիրել․ այն կտեղադրվի Անկախության պալատում
Ամենադիտված