«Մնալու եմ այստեղ` Հայաստանում` Սյունիքում». Սուրեն Խաչատրյան
Հասարակություն
hayeli.am-ի էքսքլյուզիվ հարցազրույցը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ.
-Ինչպե՞ս եք, պարո′ն Խաչատրյան, ի՞նչ տրամադրություն ունեք:
-Նորմալ, նորմալ:
-Լուրեր են պտվվում, որ հնարավոր է` Սյունիքից տեղափոխվեք:
-Չէ, սուտ է, նման բան չկա:
-Ասում են նաեւ, որ միտք ունեք Հայաստանից տեղափոխվել:
-Ասում եմ` նման բան չկա: Մնալու եմ այստեղ` Հայաստանում` Սյունիքում:
-Իսկ հնարավո՞ր է` Ձեր տղային տեղափոխեք:
-Իհարկե ոչ:
-Իսկ արդեն որոշե՞լ եք` ինչ է անելու, ինչով է զբաղվելու:
-Սովորելու է, աշխատելու է:
-Պարո′ն Խաչատրյան, վենդետայի, վրեժի մասին են խոսում, չե՞ք վախենում:
-Չէ, ինչո՞ւ պիտի վախենամ:
-Իսկ Դուք Ձեր կողմից փորձո՞ւմ եք ինչ-որ քայլեր ձեռնարկել, որ երկու ընտանիքների մեջ թշնամանքը հաղթահարվի: Ի վերջո, ողբերգություն է տեղի ունեցել:
-Իհարկե փորձում եմ ինչ-որ բան անել: Բայց անհնար է Բուդաղյաններին ինչ-որ բան հասկացնել: Նրանք էլ չեն ուզում իրականությունը հասականալ: Երեւի մարդկանց մի քիչ ժամանակ է պետք: Դե, մեզ էլ է ժամանակ պետք: Ձեզ թվում է` մեզ համար հե՞շտ էր…


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող