Վարդան Մինասյան. «Հանդերձարանում միայն շնորհակալություն հայտնեցի տղաներին»
Սպորտ
ԱԱ-2014 թ. ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը զրուցեց լրագրողների հետ:
«Կառլենը և Սարկիսովը փոխարինվեցին վնասվածքի պատճառով:
Հանդերձարանում տղաներին շնորհակալություն հայտնեցի: Այսօր նրանք իսկական բնավորություն ցուցադրեցին: Ամեն թիմ խաղում է այնքան, որքան մրցակիցն է թույլ տալիս: Գոհ եմ թիմի կատարած աշխատանքից, նրանց նվիրվածությունից:
Սա այն խաղն է, որի համար կարող եմ միայն շնորհակալություն հայտնել:
Առաջին խաղակեսի վերջնամասը և երկրորդ խաղակեսը ավելի լավ ստացվեց: Մենք խաղացինք այն ձևով, ինչպես սովոր էինք: Տղաների վնասվածքը այնքան էլ լուրջ չէ: Այս խաղից հետո կենտրոնանալու ենք Բուլղարիայի խաղի վրա»,-ասաց Վարդան Մինասյանը. գրում է Sport.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում