Մորտեն Օլսեն. «Այսօր մեծ երեկո էր մեզ համար»
Սպորտ
Հայաստան-Դանիա խաղում Հայաստանի նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո լրագրողների հետ հանդիպեց նաև հյուրերի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը: Նա ասաց հետևյալը.
-Սա մեզ համար մեծ երեկո էր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղացողներին: Բոլոր այն վարժությունները, որոնք մենք կատարել էինք մարզումների ընթացքում, նրանք կատարեցին խաղադաշտում: Ֆուտբոլիստները կատարեցին տրված առաջադրանքները:
- Այս խաղից հետո, ու՞մ եք համարում 2-րդ տեղի ֆավորիտ:
- Ես չգիտեմ: Մենք պետք է հաղթենք վերջին 2 խաղերը եւ փորձենք դուրս գալ հաջորդ փուլ:
- Կարծո՞ւմ եք, որ արժանի էիք հաղթանակի, թե՝ բախտը Ձեր կողմն էր:
- Հայաստանի հավաքականին բախտը չէր խանգարի, սակայն մենք հենց սկզբից հսկողություն էինք սահմանել հայ ֆուտբոլիստների նկատմամբ եւ հաղթեցինք արժանիորեն:
- Ու՞մ կառանձնացնեիք Ձեր թիմից:
- Ոչ մեկին: Ես գոհ եմ ողջ թիմից:
- Հայաստանի հավաքականը Կոպենհագենում եւ Երեւանում նու՞յն մրցակիցն էր, թե Դուք ձեր հարկի տակ արհամարեցիք Հայաստանին:
- Ուղղակի Կոպենհագենում Հայաստանին հաջողվեց շատ լավ խաղալ հակագրոհների վրա, իսկ այսօր մենք ավելի լավն էինք խաղադաշտում:
- Ի՞նչ թերություններ տեսաք մրցող թիմերի խաղերում:
- Դանիան լավ խաղաց: Ճիշտ է, Հայաստանի մարզիչը մարտավարությունը փոխում էր խաղի ընթացքում, բայց մեզ հաջողվեց լավ խաղալ:
armsport.am


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում