«Ապարանյան կրքեր» ԱԺ-ում
Վերլուծական
Գորիկ Հակոբյանի՝ ակտիվիստին «էշ» անվանելը բավականին խոցել է ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին: Բանն այն է, որ վերջինս առանձնահատուկ համակրանք ունի այդ կենդանիների նկատմամբ: Նույնիսկ լրագրողներին ժամանակին ասել է, որ խաղալիք ավանակների հավաքածու ունի: «Ես խնդրում եմ սուրբ կենդանիների անվան հետ չխաղալ մյուս անգամ սենց կոպիտ ձևով», - ասել է պատգամավորը՝ միաժամանակ, սակայն, նշելով, որ սխալ է մեկ արտահայտության համար պահանջել մարդու հրաժարականը:
Գնահատելով ապարանցի պատգամավորի հումորի զգացումը՝ միաժամանակ պետք է հիշել, որ նույն Լյովա Խաչատրյանն էր ժամանակին ԱԺ-ում լրագրողներին «Քըշ, քըշ» է ասել, և ոչ ոք նրա հրաժարականը չէր պահանջել: Հավանաբար հիշելով այսքանը՝ Խաչատրյանը սոլիդարություն դրսևորեց:
Ստացվում է, որ ըստ պատգամավորի՝ գերադասելի է մարդկանց դիմել ինչպես հավերին, քան թե իր կողմից սուրբ համարվող կենդանու անունն օգտագործել որպես վիրավորանք:
Ահա այսպիսի «ապարանյան կրքեր» էին երեկ բոցավառվում Ազգային ժողովում:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում