«Աշոտ, էս գործերդ լավ ե՞ն, կարող ա՞ գլխիցդ ձեռ ես քաշել». Առաքել Մովսիսյանը` Աշոտ Աղաբաբյանին
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ նախօրեին, երբ խորհրդարանում քվեարկության է դրվել «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը 24-ժամյա ռեժիմով քննարկեւու հարցը (հիմնական զեկուցող՝ հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյան), ԱԺ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) սխալմամբ «դեմ» է քվեարկել:
«Աշոտ, էս գործերդ լավ ե՞ն»,- տեղից արձագանքել է հանրապետական մեկ այլ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ մոտավորապես «կարող ա՞ գլխիցդ ձեռ ես քաշել» տոնայնությամբ:
Մանրամասները`«ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը