Արևմտյան երկրներից թխած նոր մոդել` կարգապահական հանձնաժողով
Հասարակություն
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված է 2013 թվականի ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին որոշման նախագիծը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ըստ այդմ, կարգապահական հանձնաժողովում կընդգրկվեն թվով 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արևմտյան երկրներից թխած մոդելով այս կարգապահական հանձնաժողովն ունի բավականին լայն լիազորություններ և եթե այդ հանձնաժողովը իրոք կամենա, ապա կարող է որոշակի ազդեցություն գործել ոստիկանության ներսում: Սակայն այլ բան է օրենքը, և բոլորովին այլ՝ իրականությունը: Այդ հանձնաժողովը ստեղծվել է միայն արևմտյան կառույցների աչքերին թոզ փչելու համար և դրանում ընդգրկված ՀԿ-ներն էլ երբևէ աչքի չընկած, ոստիկանությունում գործող աննորմալ բարքերի համար որևէ վտանգ չներկայացնող ինչ-որ կառույցներ են:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող