Մեսսին` Արգենտինայի հավաքականի պատմության 2-րդ լավագույն ռմբարկու (տեսանյութ)
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, Աշխարհի առաջնության ընտրական փուլում Պարագվայի հետ խաղում դուբլ ձևակերպելով, իր հաշվին գրանցեց 37-րդ գոլը ազգային հավաքականում:
Արդյունքում` 26-ամյա ֆուտբոլիստն ազգային հավաքականի լավագույն ռմբարկուների ցանկում միանձնայա հայտնվեց երկրորդ հորիզոնականում, որը նախկինում կիսում էր Էրնան Կրեսպոյի հետ:
Այս ընտրական փուլում արգենտինացին դարձել է 10 գոլի հեղինակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Արգենտինայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբակուն 56 գոլով շարունակում է մնալ Գաբրիել Բատիստուտան:
Հիշեցնենք, որ Արգենտինա-Պարագվայ հանդիպումն ավարտվեց 5:2 հաշվով, ինչի արդյունքում արգենտինացիները աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեցին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում