Իտալիայի հավաքականից պետք է վախենալ. Բալոտելլի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Իտալիայի հավաքականի՝ չեխերի նկատմամբ հաղթանակից հետո Մարիո Բալոտելլին նշել էր, որ Իտալիայի ընտրանին աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկն է:
«Ես երբեք այսքան հնարավորություն բաց չեմ թողել, որքան չեխերի հետ խաղում: Բախտս չէր բերում, սակայն ես շարունակում էի փորձել: Կարծում եմ` Իտալիայի հավաքականն աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկն է: Մեզանից ուժեղ է 1-2 թիմ: Սակայն նրանք պետք է վախենան մեզանից, դրանում կասկած չկա»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com -ը:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից 2 տուր առաջ իտալացիներն առաջնության ուղեգիր նվաճեցին, իսկ Բալոտելլիի գոլը չեխերի հետ խաղում դարձավ հաղթական:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում