Չեխիայի հավաքականի մարզիչը հրաժարական տվեց
Սպորտ
Հայաստանի հետ միևնույն B խմբում ընդգրկված Չեխիայի ազգային հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի:
Ընտրական փուլում Իտալիայի հետ խաղում պարտությունից հետո չեխերի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը հայտարարեց հավաքականը լքելու մասին. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մենք ցանկանում էինք խաղալ աշխարհի առաջնությունում սակայն դա չի լինի: Ես չկատարեցի իմ առաքելությունը և հրաժարական եմ տալիս», - հայտարարել է Բիլեկը:
Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միրոսլավ Պելտան նշել է, որ Բիլեկի պարտականությունները կկատարի նրա օգնականներից մեկը։
Ընտրական փուլի ավարտից երկու տուր առաջ B խմբում չեխերը զբաղեցնում են 4-րդ տեղը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում