Ես երբեք չեմ պայքարել Ադրբեջանի պես թիմի դեմ. Էյսեբիոն` Ռոնլդուին
Սպորտ
Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Էյսեբիոն դժգոհությունն է հայտնել, որ իր արդյունավետությունը համեմատել են Ռոնալդուի արդյունավետության հետ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն գերազանցեց Էյսեբիոյին ազգային հավաքականի կազմում ռմբարկուական պայքարում՝ 43 գոլն ընդդեմ 41-ի:
«Չարժե իմ արդյունավետությունը համեմատել Ռոնալդուի արդյունավետության հետ: Ես Պորտուգալիայի հավաքականում անցկացրել եմ 60 խաղ և հեղինակել` 41 գոլ, իսկ Կրիշտիանուն ավելի քան 100 խաղի է մասնակցել: Բացի այդ, ես երբեք չեմ խաղացել այնպիսի հավաքականների դեմ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Լիխտեյնշտեյնը: Ես իսկապես տխրում եմ, երբ մարդիկ ինձ համեմատում են Ռոնալդուի հետ»,- Էյսեբիոյի խոսքերը մեջբերում է Record-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում