4:0 հաշիվը հիշեցնող էկրանը մեր մոտիվացիան էր. Կրոն-Դելին՝ Դանիա - Հայաստան խաղի մասին
Սպորտ
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Երևանում տարած հաղթանակից հետո Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Միքայել Կրոն-Դելին նշել է.
«Խաղից առաջ մեծ էկրանին ցուցադրվում էին մեր` 4:0 հաշվով պարտության դրվագները, ինչը լրացուցիչ մոտիվացիա էր մեզ համար: Հիանալի հանդիպում ստացվեց: Խաղն ընթանում էր ինչպես հարկն է: 100 տոկոսանոց պահեր չունեցանք, սակայն շատ հարվածներ կատարեցինք: Վերահսկում էինք հանդիպումը»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է դանիական մամուլը:
Հիշեցնենք, որ դանիացիները հաղթեցին Դանիել Ագերի 11 մետրանոց հարվածի շնորհիվ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում