Մերիլին Մոնրոյի վերջին լուսանկարները վաճառվել են 41 հազար դոլարով
Այլ
Ամերիկյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի վերջին ֆոտոսեսիայի լուսանկարները վաճառվել են Նյու-Յորքի Freeman’s աճուրդում 41 հազար դոլարով. հայտնում է CBS News-ը: Դա ավելի քան 4 անգամ գերազանցել է նախապես հայտարարված գինը (10 հազար դոլար):
Լուսանկարները վաճառվել են մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ դրանց հեղինակ և սեփականատեր ֆոտոնկարիչ Բերտ Շտեռնը մահացավ Նյու-Յորքի իր տանը 83 տարեկան հասակում: Ֆոտոսեսիան, որն արվել է 1962-ի հունիսին, դերասանուհու մահից 6 շաբաթ առաջ, Շտեռնին պատվիրել էր ամերիկյան Vogue-ն: Այդ լուսանկարների մեծ մասն ավելի վաղ տեղ էր գտել հեղինակի գրքում՝ «Marilyn Monroe: The Complete Last Sitting»:
Երեք օրվա ընթացքում Շտեռնը լուսանկարել էր մոտ 2500 լուսանկար.
2008-ին Christie’s աճուրդում վաճառվել էր Մոնրոյի լուսանկարների մի մասը Շտեռնի արխիվից: Դերասանուհու 36 լուսանկար այդ ժամանակ վաճառվեց 146 հազար դոլարով:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող