Ավստրալիան սպասում է «զբոսաշրջային բումի» Անջելինա Ջոլիի շնորհիվ
Այլ
Ավստրալիայի իշխանությունները հույս ունեն գրավել զբոսաշրջիկներին դերասանուհի Անջելինա Ջոլիի շնորհիվ. հայտնում է «Газета.Ru»` հղում կատարելով 9News պորտալին:
Ջոլին ժամանել է Սիդնեյ իր «Անկոտրելին» ռեժիսորական նախագծի նկարահանումների համար: Այցի առաջին օրերին Ջոլին իր երեխաների հետ այցելել է մի շարք հայտնի տեսարժան վայրեր, այդ թվում Սիդնեյի ակվարիում և կենդանաբանական այգի:
«Ավստրալիան միշտ չէ, որ ստանում է արժանի ուշադրություն: Այդ պատճառով` այդպիսի այցերը հիանալի են», —ասել է Tourism Australia-ի ներկայացուցիչ Էնդրյու Մակեվոյը: Նա նշել է, որ Ջոլիի և իր երեխաների լուսանկարները սիդնեյան տեսարժան վայրերի ֆոնին մեծ հետաքրքրություն կառաջացնեն արտասահմանյան ԶԼՄ-ի մոտ:
«Բարդ է գնահատել այդպիսի աշխատանքային այցի իրական արժեքը», —ասել է Մակեվոյը և ավելացրել, որ Taronga Zoo-ն, Luna Park-ը և Sea Life Sydney Aquarium-ը լուսաբանվել են համաշխարհային մամուլում, ընդ որում՝ անվճար:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող