Եթե Բեյլը 100 մլն արժի, ապա Համշիկն անգին է. Բենիտես
Սպորտ
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը բարձր է գնահատում թիմի 27-ամյա ֆուտբոլիստ Մարեկ Համշիկին: Ֆուտբոլիստն իտալական ակումբում հանդես է գալիս 2007-ից:
«Կավանիի հեռանալուց հետո ես ակումբի նախագահին ներկայացրեցի ֆուտբոլիստների ցանկ: Դրանց թվում էր նաև Իգուաինը, ում, արդյունքում, մենք ձեռք բերեցինք: Ասում եք` «Ռեալը» Բեյլի համար 100 մլն է վճարել, այդ դեպքում Մարեկ Համշիկն անգին է: Եթե նույնիսկ «Նապոլին» չեմպիոն չդառնա, մենք պետք է ցույց տանք, որ չենք վախենում ոչ մի մրցակցից»,-Բենիտեսի խոսքերը մեջբերում է La Gazetta dello Sport-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում