Փաշինյանը պահանջում է վարչապետից գալ ԱԺ
Քաղաքական
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջում է հետևել Սահմանադրությանը, վերջինիս բարկացրել էր հատկապես այն, որ ԱԺ–հարցուպատասխանից բացակայել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և մի քանի նախարար։
Պատգամավորը նկատել է` ինչ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Յուրի Վարդանյանը ոչ մի անգամ չի մասնակցել հարցուպատասխանին։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետին Փաշինյանը կարծում է, որ նա կարող էր հետաձգել աշխատանքային այցը Չինաստան կամ այնպես կազմակերպել, որպեսզի մասնակցեր հարցուպատասխանին:
Փաշինյանը խնդրեց փոխանցել Յուրի Վարդանյանին, որ ՀՀ Սահմանադրություն գոյություն ունի:
Վարչապետի բացակայության առումով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պատգամավորի հարցին կարող են գրավոր պատասխանել և կարելի է ըմբռնումով մոտենալ, քանի որ վարպաետըոր 6 տարվա ընթացքում առաջին անգամ է բացակայում։
«Համաձայն չեմ: Թող գա Չինաստանից եւ պատասխանի: Վարչապետն այսօր իրավունք չուներ լինել գործուղման մեջ»,- հայտարարեց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող