Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը Հայաստանը դեպի անդունդն են տանում. Ալիև
Հայկական Մամուլ
Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի` օգոստոսին բազեականների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունը, երբ ասաց, թե իրենց համար ամենաձեռնտուն կլիներ, եթե Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթեր Իլհամ Ալիեւը: «Եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիեւը կարողանա կամք դրսեւորել եւ վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի եւ նախընտրելի տարբերակը դա է»,-ասել էր նա: Եվ ահա Ադրբեջանի նախագահի արձագանքը շատ չուշացավ. երեկ էլ Ալիեւն է փոխադարձ «սիրաշահել» նրան:
«Որքան երկար Սերժ Սարգսյանը մնա Հայաստանի իշխանության ղեկին, այնքան արագ Ադրբեջանը կվերադարձնի Ղարաբաղը: աՔանի որ այդ մարդն ու իր շրջապատը Հայաստանը դեպի անդունդն են տանում»,-ասել է Ալիեւը: Ինչպես ասում են` նմանը զնմանին գտանե:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը