Ազատամարտիկները համոզված են, որ սայլը տեղից չի շարժվում
Հայկական Մամուլ
Մոտ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ հանդիպել իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման համար պայքարող ազատամարտիկների հետ եւ հնչեցված հարցերի կոնկրետ լուծումներ առաջարկել: Բայց հերթական անգամ չպահելով խոստումը՝ նա ընդամենը ազատամարտիկներին «փոխանցեց» ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Վերջինս էլ խոստացավ, որ կառավարությունն ազատամարտիկների պահանջների հիման վրա առաջարկների փաթեթ կմշակի եւ կուղարկի խորհրդարան: Իսկ ահա երեկ ազատամարտիկները հանդիպեցին ՀՀ ՊՆ-ի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամների հետ:
Այս անգամ էլ հնչեցին նոր խոստումներ, բայց ազատամարտիկները համոզված են, որ սայլը տեղից չի շարժվում: Փորձը ցույց է տալիս, որ այդ խոստումները մնում են միայն թղթերի վրա կամ օդից կախված: Թեեւ մոտ տասն օր անց ազատամարտիկները նորից հանդիպելու են հանձնաժողովի անդամների հետ:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը