Պետական կառույցների աշխատակիցներին պարտադրում են գնել 2000 դրամ արժողության ԼՂ վիճակախաղի տոմս
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ գրեթե բոլոր պետական կառույցների՝ նախարարությունների եւ բուհերի աշխատակիցներին վերջին շրջանում պարտադրում են գնել 2000 դրամ արժողության ԼՂ վիճակախաղի տոմս: Նախարարություններում նույնիսկ կա ցուցակ, որտեղ գրված է, թե որ աշխատակիցը քանի տոմս պետք է գնի: Նույնն է նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Այստեղ, օրինակ, ամբիոնի վարիչին պարտադրում են գնել 5 հատ տոմս, դասախոսին՝ երեք, իսկ լաբորանտին՝ երկու: Իսկ տոմսի հմայքը հետեւյալն է. այնտեղ գրված է՝ մասնակցելով վիճակախաղին՝ դուք կնպաստեք ԼՂ վերաբնակեցման պետական ծրագրի իրագործմանը:
Նկատենք, որ տոմսի վրա չկա գրված լիցենզիայի համար, ընկերության անուն, հեռախոսահամար: Միայն հայտնի է, որ առաջին վիճակախաղը կկայանա դեկտեմբերի 28-ին, իսկ թե որ ժամին, կրկին պարզ չէ: Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Ագրարայինի մամուլի պատասխանատու Անի Խուդավերդյանի հետ, որն ասաց. «Դրանք իրականությանը չեն համապատասխանում, ոչ ոք ոչ մեկի չի կարող ստիպել, որ այդ տոմսը գնի: Ով որ ձեռք է բերում այն, միայն մի մտայնությամբ՝ նպաստել Արցախի տնտեսության զարգացմանը»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը