Դանիացիների հետ հանդիպմանը Մխիթարյանն անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը. Վարդան Մինասյան
Սպորտ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հենրիկ Մխիթարյանին և Արաս Օզբիլիսի առողջական վիճակին:
«Օզբիլիսի մոտ դեռևս Չեխիայի ընտրանու հետ խաղից հետո էին սկսվել ստամոքսի հետ կապված խնդիրները: Բուժումը պետք է տևեր 4 օր, սակայն մեր բժիշկներն ամեն ինչ արեցին, որպեսզի նա պատրաստ լինի Դանիայի հետ խաղին: Երկրորդ խաղակեսում նա թուլություն էր զգում, սակայն ես չկարողացա նրան փոխարինել, քանի որ օգտվել էի փոխարինման բոլոր 3 հնարավորությունից: Դանիացիների հետ հանդիպմանը Մխիթարյանն ազգային հավաքականում անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը: Նա մեծ աշխատանք կատարեց՝ խաղալով ինչպես հարձակման գծում, այնպես էլ հենակետային կիսապաշտպանի դիրքում: Ցավալի է, որ մենք անընդհատ բախվում ենք տարբեր խնդիրների՝ վնասվածքներ, որակազրկումներ, որոնք թույլ չեն տալիս Հայաստանի հավաքականին խաղադաշտ դուրս գալ օպտիմալ կազմով»,-նշել է Վարդան Մինասյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում