Նոր ատոմակայանի կառուցման փոխարեն որոշվել է երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերվում է հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը, որը իրականացվելու է ռուսական «ռոսատոմի հետ»:
«Խնդիրն այն է, որ նախկինում գործող էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև 2016 թվականի սեպտեմբեր: Հիմնականում արևմտյան երկրների տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ ատոմակայանի անվտանգությունը բարձրացվել է այն պայմանով, որ 2016 թվականից հետո դրա շահագործումը պետք է դադարեցվի: Դա արված էր այն հաշվարկով, որ մինչ այդ Հայաստանում կկառուցվի նոր ատոմակայան: Նիստի օրակարգում նման հարցի ներառումը կարող է նշանակել, որ նոր ատոմակայանի կառուցման փոխարեն որոշվել է էլի երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը