Սերժ Սարգսյանի մասին գրված գրքի 500 օրինակ հանձնվել է թղթավերամշակման. գիրքը չի վաճառվում
Հայկական Մամուլ
Երևանի գրախանութներում և անհատ գրավաճառների կետերում վաճառվում է «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Աշխարհի խաղաղության դրոշակակիրն է» վերնագրով մի գիրք:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ գրքի հեղինակը քեռի Սենիկ Պողոսյանն է:
Գրավաճառներից մեկը մեկը թերթի թղթակցի հետ զրույցում խոսելով այս գրքի «արժանիքների» մասին, հայտարարել է, որ ինքը դրա 500 օրինակ արդեն հանձնել է թղթավերամշակման (մակուլատուրա): Իսկ իր մոտ մնացած մեկ երկու օրինակը պատրաստ է պարզապես նվիրել, քանի որ այդ գիրքն ընդհանրապես չի վաճառվում: Գիրքն ամբողջությամբ ձոն է՝ նվիրված Սերժ Սարգսյանին:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը